Իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը․ Սերժ Սարգսյան

Ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ ես դա կոռեկտ չեմ համարում հրապարակելը: Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույցի ժամանակ։

«Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի խոսքով չեր կարող լինել փաստաթուղթ, որն ամբողջովին կբխեր Հայաստանի շահերից։ Սերժ Սարգսյանը խոսելով Կազանյան բանակցությունների եւ քննարկվող փաստաթղթի մասին նշել է, որ Կազանյան փաստաթուղթը վերջին աշխատանքային փաստաթուղթն է եղել։

«Ամբողջ խնդիրը նրանում է, որ, այո, Կազանում փաստաթուղթ չընդունեցինք: Այնտեղ պետք է հռչակագիր լիներ, այսինքն՝ առանց ստորագրությունների հայտարարվեր, քանի որ հիմնական փաստաթուղթը պետք է լիներ միջպետական պայմանագիրը` համապարփակ պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման, որն ամեն ինչ ներառելու էր:Կազանյան փաստաթղթերից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, որևէ առաջարկություն համանախագահների կողմից, որ այս թե այն կերպով հիմնականում պաշտպանված չլինեն հիմնական այն դրույթները, որոնք եղել են Կազանյան փաստաթղթում, որովհետև Կազանյան փաստաթուղթը ծնունդ է Մադրիդյան սկզբունքների»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Սերժ Սարգսյան

Հաջորդը

Չեք տեսնի որևէ փաստաթղթում ակնարկ անգամ, որ մինչ վերջնական խնդրի կարգավորումը, ադրբեջանցիները պետք է վերադռնան․ Սերժ Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի բերումով թողնում եմ Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտի խոսք է ասել պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի…
Դիտել

Ադրբեջանը հայտարարել է, որ դիտարկում է սկսել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում

Ադրբեջանի էկոնոմիկայի և Բնապահպանության ու բնական պաշարների նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ հաղորդելով այն մասին, որ Ադրբեջանը դիտարկում…
Դիտել

Սյունիքի մարզում մեղվի խայթոցի պատճառով 36-ամյա վարորդը Nissan Teana-ով հայտնվել է դաշտում

Հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Ս-ն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share