Ինչ-որ «կրիտիկական կետում» պիտի կանգներ Հայաստանը․ Վահրամ Աթանեսյան

Իշխանությունը պիտի կարողանա մի ինչ-որ «կրիտիկական կետում» կանգ առնելու որոշում ընդունի։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը։

«Ռուսաստանը, օրինակ, միջազգայնորեն հասել էր «Նովոռուսիայի» քաղաքակրթական լեգալացման։ Բայց որովհետեւ ներքին «արգելակները մաշել էր»՝ գնաց Ուկրաինայի արեւելքը անեքսիայի ենթարկելու ճանապարհով։ Իհարկե, շատ հնարավոր է, որ նա այդ նպատակին ռազմական ճանապարհով հասնի։ Բայց այդ դեպքում ՆԱՏՕ-Ռուսաստան «շփման գիծը» կհասնի Դնեպրին։ Գուցե չի լինի նաեւ Ուկրաինա, կհանդիպադրվեն Ռուսաստանը եւ Լեհաստանը։ Դրանից սկզբունքորեն ոչինչ չի փոխվի։ Ինչ-որ «կրիտիկական կետում» պիտի կանգներ Հայաստանը։ Դա Լեռնային Ղարաբաղի անկախության հստակ երաշխիք չէր լինի, բայց Արցախի էթնիկ-քաղաքակրթական ինքնությունը կպահպանվեր ավելի լայն արեալում։ Մի «կրիտիկական կետում»՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանին, պիտի կանգ առնի նաեւ Ադրբեջանը։ Հակառակ դեպքում վաղը Հարավային Կովկասը կարող է բաժանվել «գոտիների»։ Բայց արդեն չի լինի ոչ Հայաստան, ոչ Ադրբեջան»,- գրել է Վահրամ Աթանեսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա

Հաջորդը

Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է․ Իրանի ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Փոփոխություն զինծառայության մասին օրենքում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։ Ազգային…
Դիտել

Ադրբեջանը ցանկանում է նաև Հայաստանի ձեռամբ չեղարկել Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունները. Արմեն Պետրոսյան

Երևանը պետք է պահանջատեր լինի, որպեսզի Արևմուտքը տեր կանգնի տված խոստումներին։ Այս մասին նշել է տարածաշրջանային հարցերի փորձագետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share