Իրանը հայտարարել է մարտական անօդաչուներով իր օդուժի մատակարարման լիակատար ինքնապահովման մասին

Իրանը100-տոկոսանոց ինքնապահովման հասել Է մարտական անօդաչու թռչող ապարատներով իր ռազմաօդային ուժերի մատակարարման հարցում: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտարարել Է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Համիդ Վահեդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք 100-տոկոսանոց ինքապահովման ենք հասել անօդաչու օդուժի բնագավառում, բայց չպետք Է ոչ մի վայրկյան կանգ առնենք այդ ջանքերում, որովհետեւ դադարն այս ոլորտում հանգեցնում Է հետ մնալու,- մեջբերում Է անում ԻՍՆԱ գործակալությունը Վահեդիի խոսքից, որն այցելել Է Թավրիզում (Արեւելյան Ադրբեջանի նահանգ) Իրանի ռազմաօդային ուժերի ռազմակայան:- Մենք լավ առաջընթացի ենք հասել անօդաչու թռչող ապարատների բնագավառում, ռազմաօդային ուժերը գնել են երկու շատ արժեքավոր դրոններ՝ «Քաման-12» եւ «Քաման-22»: Մենք տարածաշրջանում առաջիններից մեկն ենք անօդաչու օդուժի բնագավառում: Մեր հնարավորություններն օրեցօր աճում են, եւ մենք այս բնագավառում լավ նորություններ կլսեք մոտ ապագայում»:

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարը նաեւ նշել Է երկրի պաշտպանական արդյունաբերության հաջողությունները մարտական ինքնաթիռներում ռադարների արդիականացման, բարձր ճշգրտության ռումբերի, մեծ հեռահարության հրթիռների եւ «օդ – օդ» դասի հրթիռների արտադրության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրաստանը ժամանակավորապես փակել է Նինոծմինդա-Բավրա անցակետը

Հաջորդը

ՌԴ նախագահի օգնականը դեռ չի հաստատել Պուտինի՝ Հայաստան այցի մասին լուրերը

Առնչվող նյութեր
Դիտել

Գորիսի կայազորի զինվորական դատախազությանում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 19-ի հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությանում (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությանում) ինքնավար պաշտոն…
Դիտել

Զինծառայողներին տեղափոխող մեքենան կողաշրջվել է՝ վարելու կանոնները խախտելու հետևանքով.ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով…
Դիտել

Սենատի հատկացումների օրինագծով առաջարկվում է 2 մլն դոլար հատկացնել Արցախին

Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հուլիսի 28-ին հրապարակել է իր 2023թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որով վերահաստատվում է…
Դիտել

Սեպտեմբերի 3-ից Երևանի հ. 15 տրոլեյբուսային երթուղին ժամանակավորապես չի գործի

Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային հեծանների ապամոնտաժման ընթացքում հ. 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share