Իրանի դեմ ցանկացած քայլ վճռական պատասխան կստանա․ ԻՀՊԿ գեներալը զգուշացրել է Ադրբեջանին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ալիրզա Թանհոյը Ադրբեջանին զգուշացրել է՝ Իրանի դեմ ուղղված ցանկացած քայլ վճռական պատասխան կստանա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ISNA-ն, ելույթ ունենալով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը, ԻՀՊԿ-ի գեներալը հայտարարել է․

«Ադրբեջանի Հանրապետությունը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի (1979-2003 թվականներին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյն-խմբ․) սխալները և իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես տարածաշրջանում հզոր երկիր, երբեք թույլ չի տա, որ իր սահմանները վտանգի ենթարկվեն»։

Թանհոյն ընդգծել է՝ ցանկացած քայլի, որն ուղղված է Իրանը և նրա հարակից շրջաններն անապահով դարձնելուն, կհաջորդի վճռական պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առաջիկա օրերին ակնկալվում է Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցները Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ. Փրայս

Հաջորդը

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը…
Դիտել

ՀՀ վարչապետը հյուրընկալել է Արցախի իշխանության պատվիրակությանը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում…
Դիտել

ՀՀ նախագահը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտություն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share