Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում ասված է.

«ՀՀ վարչապետ
Ն.Գ. պարոն Նիկոլ Փաշինյան,

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:

Ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարևան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության փոխշահավետ հարաբերություններն ընթացել են առաջընթացի ուղիով և զարգացել քանակական և որակական առումներով: Այնուամենայնիվ, ի լրումն տարածաշրջանային և համաշխարհային նոր պայմանների՝ երկու երկրների մեծ ներուժն առավել մեծ կարևորություն է տվել երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը և անհրաժեշտություն է հաղորդել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, կրկնակի ջանքերի գործադրմանը, համագործակցության նոր ոլորտների հայտնաբերմանը և երկու երկրների կառուցվածքային կապերի ամրապնդմանը՝ հատկապես փոխադրումների և էներգետիկ ոլորտներում:

Ես Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունների գործունեության մեկնարկի համընկումը համարում եմ բարեբախտություն և գտնում, որ կողմերի ջանասիրությամբ և աչալրջությամբ և երկու երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղությամբ:

Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Նորին Գերազանցությանը առողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տարհանման հատուկ գործողություն

Հաջորդը

Ոստիկանության զորքերի հերթական զորախումբն է մեկնել մարտական հերթապահության

Առնչվող նյութեր
Դիտել

Էլեկտրոմոբիլները ավելի էժան գնով կներկրվեն

Կառավարությունը սակագնային արտոնություն սահմանեց  Հայաստանի տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ դեռևս 2022 թվականի…
Դիտել

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share