Իրավիճակը Լարսում կարգավորվել է․ Վրաստանի ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Վերին Լարս-Կազբեկի սահմանային անցակետում իրավիճակը կարգավորված է:

««Դարիալի» սահմանային անցակետում բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը վերադարձել է բնականոն հուն, ինչի արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է վերջին օրերին դժվարացած տարանցիկ երթևեկությունը»,-Jnews-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։

 Գերատեսչության տվյալներով, կտրուկ նվազել է ՌԴ քաղաքացիների քանակը, որոնք հատում են երկրի պետական սահմանը: Վերջին մեկ օրում Վրաստան է մտել 6 109 ռուսաստանցի, և գնացել է 5 186 ՌԴ քաղաքացի:

Վրաստան եկողների հոսքը կրճատվել է 60%-ով: Սեպտեմբերի 28-ին Վրաստան է մտել 9 642 ՌԴ քաղաքացի, և գնացել է 5 448 ՌԴ քաղաքացի:

Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում հայտարարվել է մասնակի զորահավաք: Իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են 300 հազար մարդ ուղարկել Ուկրաինա կռվելու։ Այդ ժամանակից ի վեր տասնյակ հազարավոր ռուսներ լքում են երկիրը։ Վրաստանը դարձել է միգրացիոն նոր ալիքի առանցքային ուղղություններից մեկը.

Վրաց-ռուսական միակ սահմանային անցակետում կիլոմետրանոց խցանումներ են գոյացել:

Սեպտեմբերի 27-ին սահմանի ռուսական կողմում ստեղծվել է զորակոչային կետ, որտեղ զորահավաքի ենթակա ՌԴ քաղաքացիներին ծանուցագրեր են հանձնում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանն ընդունել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսին

Հաջորդը

Որոշում է ընդունվել նահատակների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Այն մարտահրավերները որոնք ուղղված են Հայաստանի դեմ, լայն առումով նաեւ ուղղված են տվյալ դեսպանների երկրների դեմ․ Արմեն Պետրոսյան (տեսանյութ)

Սահմանային չհանգուցալուծվող իրավիճակի ֆոնին բավական ուշագրավ էին Հայաստանում հավատարմագրված որոշ եկրների դեսպանների այցերը սահմանամերձ տարածքներ։ Այդ այցերը նաեւ…
Դիտել

Հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն. ՄՊՀ

հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի…
Դիտել

Փաշինյանի ուղերձը՝ Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share