Լավրովը Բայրամովի հետ հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հատուկ ուշադրություն կհատկացվի 2020 թվականի նոյեմբերի 9–ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և այս տարվա հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի քննարկմանը: Դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորումը», – ասել է Զախարովան:

Դիվանագետը նաև նշել է, որ երկու արտգործնախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Գյումրի

Հաջորդը

Մասնակի զորահավաքի շրջանակներում ՌԴ-ում պատրաստություն Է անցել ավելի քան 300 հազար զինծառայող. Շոյգու

Առնչվող նյութեր
Դիտել

Կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե և մասնակցել կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Միջոցառմանը…
Դիտել

Քննարկվել են Սևանա լճի հարակից հատվածների զբոսաշրջային հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հրավերով մասնակցել է տարբերվող ձևաչափով քայլարշավ-քննարկման՝…
Դիտել

Թունիսյան էքստրեմալ արձակուրդի հետքերով. Ժամանցային ուղեցույց Թունիսից

Միջերկրական ծովի ափին հնագույն քաղաքներով, բերբերների բնակատեղի անապատով, հասմիկի նուրբ բույրով ու ոսկե լողափերով կա մի առասպելական երկիր՝…
Դիտել

Հայաստանում զբոսաշրջությունն արթնանալու նշաններ է ցույց տալիս (տեսանյութ)

2021 թվականի հավաքագրած վիճակագրական տվյալների՝ հունվար- հունիս ամիսներին Հայաստան է այցելել մոտ 240. 000 զբոսաշրջիկ: Ռուսաստանը շարունակում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share