Լոնդոնը ավելացնում է ռազմական օգնությունն Ուկրաինային

Մադրիդում ՆԱՏՕ-ի վեհաժողովի առաջին օրվա ավարտին Բրիտանիան հայտարարեց ևս 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ (1,2 միլիարդ դոլար) հատկացնելու մասին՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար:

«Բրիտանական զենքը, տեխնիկան և ռազմական ուսուցումը վերափոխում են Ուկրաինայի պաշտպանությունը», – ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: «Եվ մենք կշարունակենք ամուր կանգնել ուկրաինացի ժողովրդի թիկունքին՝ ապահովելու Պուտինի պարտությունը Ուկրաինայում»:

Հաղորդվում է, որ հատկացված միջոցները կօգտագործվեն ուկրաինական բանակի մարտունակության ամրապնդման համար՝ ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգերը, անօդաչու թռչող սարքերը, էլեկտրոնային պատերազմի նորագույն սարքավորումները, ինչպես նաև ուկրաինացի զինվորականներին անհրաժեշտ պարագաներ:

Այսպիսով, այս տարվա սկզբից Բրիտանիայից Ուկրաինային տրամադրվող տնտեսական եւ ռազմական օգնության ընդհանուր ծավալը կկազմի 3,8 մլրդ ֆունտ (4,6 մլրդ դոլար), գրում է BBC-ն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինքնասպանության փորձ 

Հաջորդը

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Առնչվող նյութեր
Դիտել

Կալանավորվել է 2020թ պատերազմի ընթացքում ՊԲ պաշտպանական շրջանի բարձրաստիճան սպան

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ…
Դիտել

Հայաստանում «միջանցք տվող» կառավարություն լիներ, կրակոցներ չէին հնչի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իշխանության հասցեին հնչող քննադատություններին, թե Ադրբեջանին «միջանցք է տալու», նշեց,…
Դիտել

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի վերադառնալ իր տները. Միլլեր

ԱՄՆ պետդեպ խոսնակ Մեթյու Միլլերը իր ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ պատասխանել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների իրավունքների և վերադարձի վերաբերյալ…
Դիտել

Գերմանիայի կառավարությունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը

Գերմանիայի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը, հակառակ դեպքում կարող են լինել կամայական ձերբակալություններ, հարցաքննություններ:  Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share