Լրացավ Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցը

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժը՝  էպիկենտրոնում 10 բալ ուժգնություն է ունեցել:

Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, մեծ վնաս  հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

Այսօր Ազգային ժողովի նիստը մեկնարկեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գիտաժողով նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Բանակը որեւէ պարագայում չպիտի խառնվի քաղաքականությանը․ Նորայր Նորիկյան

Նորայր Նորիկյանը, ով ղեկավարում է նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցությունը, Ազդագիր կայքին տված հարցազրույցում նշել է, որ բանակի դերակատարությունն…
Դիտել

Դիմել ենք նաև ՌԴ-ին փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա․ Փաշինյան

«Անվտանգության խորհրդի նիստում քննարկումների արդյունքներով որոշում ենք կայացրել դիմել ՀԱՊԿ-ին, և այդ դիմումի կապակցությամբ այժմ տեղի է ունենում…
Դիտել

Լավրովն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ հումանիտար իրավիճակը

Հոկտեմբերի 18 -ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share