Խոշոր հարկ վճարողները պետական բյուջե վճարել են ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է www.petekamutner.am կայքում

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  48 մլրդ 751 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: 

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ

Հաջորդը

Կկազմակերպվի քաղաքացիների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը սխալ է որակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության…
Դիտել

Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի ցանկացած միջոց գործի դնել. Յաիր Լապիդ

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ Իրանի հետ բանակցությունների հետաձգման յուրաքանչյուր օր Թեհրանին մոտեցնում է միջուկային զենքի մշակմանը, և Իսրայելն իրեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share