Խորհրդարանի բանաձևերը Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չեն. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, չի արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը։ Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: «Խորհրդարանականների այս նախաձեռնությունը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ընդունվել է միանգամայն անկախ՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի»,-ասել Է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է։ Նա հիշեցրել է ԱԳ նախարար Կատրին Կոլոնի հայտարարություններն այն մասին, որ Ֆրանսիան շարունակելու է կողմերին հորդորել՝ առաջ շարժվել բանակցություններում, որպեսզի օգտվի խաղաղության հասնելու հնարավորությունից. «Հենց այս ոգով էր, որ հանրապետության նախագահը Պրահայում անցկացրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը, մասնավորապես, հանգեցրեց Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել

Հաջորդը

Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու շուրջ քննարկումները շարունակվելու են. ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

15 նոր տրոլեյբուսները շուտով կհասնեն մայրաքաղաք

Երևանի քաղաքապետարանի միջոցներով ձեռք բերված 15 տրոլեյբուսները շուտով կհասնեն մայրաքաղաք: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանից տեղեկացնում…
Դիտել

Ադրբեջանի սահմանային ծառայությունը հաղորդում է Հայաստանի հետ սահմանին հրաձգությամբ միջադեպի մասին

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան հրաձգությամբ միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի հետ սահմանի շրջանում…
Դիտել

Սոթքի ուղղությամբ Ժամը 07:50-ի դրությամբ հրետանային կրակը չի դադարել.ՊՆ

Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share