Կայացել է Լիտվայի և Հայաստանի նախագահների հանդիպումը (տեսանյութ)

Ապրիլի 19-ին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Արարողության ավարտին նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել Պատվո հյուրերի գրանցամատյանում, որից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը։

Նախագահների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել այցելության համար և շեշտել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները հավելյալ խթան են հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների զարգացման համար։

«Պատահական չէ, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, դա հետևանք է մեր դարավոր բարեկամության և համագործակցության»,- շեշտել է Գիտանաս Նաուսեդան։

Նախագահ Վահան Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնակցին ջերմ ընդունելության համար և ընդգծել է, որ Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների ամուր հիմքերը երաշխավորում են այն ընդհանրական արժեքները, որոնք դավանում են երկու երկրները։ Դրանք են ժողովրդավարությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, անկախությունն ու ինքնիշխանությունը։

«Մեր ժողովուրդների ամուր բարեկամությանը նպաստում է նաև այն, որ մեր երկրների պատմությունն ու ճակատագիրն ունեն մեծ նմանություն։ Մեր ժողովուրդները դժվարին խոչընդոտներ են հաղթահարել իրենց անկախության ճանապարհին և հասել են դրան, իհարկե ունենալով նաև ծանր կորուստներ»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Պատվիրակությունների հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Երկուստեք շեշտվել է հումանիտար խնդիրների հաղթահարումն ու առանց նախապայմանների լուծումը։ Նախագահ Նաուսեդան անդրադառնալով հայ ադրբեջանական հարաբերություններին իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորությունների սահմաններում իր նպաստը բերել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Նախագահներ Խաչատուրյանն ու Նաուսեդան զրույցի ընթացքում անդրադարձել են նաև հայ-լիտվական տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, տեղեկատվական անվտանգության, առողջապահության բնագավառներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Հաջորդը

Հայաստանի և Լիտվայի նախագահները հանդես են եկել հայտարարություններով

Առնչվող նյութեր
Դիտել

Հնդկաստանը Ադրբեջանին և Հայաստանին խաղաղ լուծում գտնելու կոչ է արել

Հնդկաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում բանակցություններ վարել և սահմանին ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծել։ Այս մասին…
Դիտել

Արցախի Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Ժիրայր Սէֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Ազգային ժողովրդական բևեռի» խորհրդի անդամների հետ։ Այս մասին ասված է…
Դիտել

Վիգեն Սարգսյանը քաղաքական հետապնդում է որակում իրեն ներկայացված մեղադրանքը

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իրեն ներկայացված մեղադրանքը որակում է «քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում»։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share