Կասեցվել է գազավորված ընպելիքի արտադրամասի գործունեությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրվել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Շիրինյանին պատկանող գազավորված ըմպելիքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Արտիմետ):

Հայտնաբերվել է, որ արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում՝ հատակին եղել են ճաքեր, պատերին և առաստաղին՝ բորբոս, սարքավորումները՝ կոռոզիայի ենթարկված:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ըմպելիքի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու և արտադրամասի գործունեությունը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն. ԱՀ ՊՆ

Հաջորդը

Կոչ ենք անում լրատվամիջոցներին չտարածել անկարգությունները ներկայացնող տեսանյութերը և լուսանկարները

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց…
Դիտել

Մակրոնը Լուկաշենկոյին նախազգուշացրել Է Ուկրաինայի հակամարտությանը մասնակցելու դեպքում խնդիրներ ունենալու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիրներ կունենա, եթե նա ակտիվորեն մասնակցի Ուկրաինայի…
Դիտել

Ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այդպես անպաշտպան թողնել. ընդդիմադիր պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share