Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Հոգեշնորհ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանի կառավարիչ։

Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը, ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն։

Արժանապատիվ Տ․ Արսեն քահանա Միրզոյանը, ավարտելով իր ուսումնառությունը Գերմանիայում, նշանակվել է Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի հոգևոր տեսուչ։Արժանապատիվ Տ․ Երվանդ քահանա Երանյանը, ազատվելով Մայր Աթոռում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) կալանավորվել է

Հաջորդը

Մրցույթ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամում մաթեմատիկայի ուսուցչի թափուր տեղի համար

Առնչվող նյութեր
Դիտել

Երեկ գրանցվել է մեկօրյա պատվաստման ռեկորդային ցուցանիշ․ Նիկոլ Փաշինյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով համավարակային իրավիճակին տեղեկացրեց, որ երեկ կատարվել է 5093 թեստավորում,…
Դիտել

«Հայաստան» դաշինքը պահանջում է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները…
Դիտել

«Սուրմալու»-ի տուժած տնտեսվարողները չեն փոխհատուցվի. Քերոբյան

Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսավարողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share