Կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը. Իրանի դեսպան

Ապրիլի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը։

Սյունիքի մարզպետարանից տեղեկացրել են, որ հանդիպմանը քննարկված հիմնական թեման Կապանում Իրանի բացվելիք հյուպատոսությունն էր ու այդ համատեքստում Սյունիքի եւ ԻԻՀ միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ տարվելիք աշխատանքը։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց դիվանագետին այցի համար՝ նշելով, որ Իրանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են Հայաստանի Հանրապետության, բայց հատկապես Սյունիքի համար, եւ մարզային իշխանությունը պատրաստ է ամեն ինչ անել՝ երկկողմ հարաբերություններն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

Դեսպան Զոհուրին, շնորհավորելով մարզպետին նշանակման կապակցությամբ, նշեց, որ չնայած մշակութային սերտ կապերին, տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ ցանկալի բարձր մակարդակում չեն, ու պետք է ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։ Նա նաեւ շնորհակալություն հայտնեց այս տարվա մարտին առատ տեղումների պատճառով անանացանելի դարձած միջպետական մայրուղում դժվարության մեջ հայտնված իրենց քաղաքացիներին օգնելու համար։

Քաղաքական մի քանի շեշտադրում անելով՝ դեսպանը հիշեցրեց Իրանի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության մասին եւ ասաց, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն․

«Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»։

Սյունիքի մարզպետն ու Կապան համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեցին դեսպանին՝ «միջանցքի» վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշման համար։ «Ձեր տեսակետը կարեւոր ու գնահատելի է յուրաքանչյուր սյունեցու համար», – ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Իրանական կողմը ինը ամիս առաջ Կապանում հյուպատոսություն բացելու համաձայնություն էր ձեռքբերել, ու Աբբաս Բադախշան Զոհուրին նշեց, որ Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու նպատակը բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է։ Դեսպանը ներկայացրեց նաեւ հանդիպմանը ներկա հյուպատոսին՝ հավելելով, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացնեն ՀՀ ԱԳՆ-ին։

Իրանական կողմը խոսեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սյունիքով անցնող հատվածի հանդեպ իրենց հետաքրքրվածության մասին եւս ու տեղեկացրեց, որ դրա շինարարությանը մասնակցելու պատրաստակամություն հայտնած իրանական ընկերություններ կան։ Կողմերը խոսեցին նաեւ հյուպատոսության բացումից հետո սպասվող նոր մակարդակի գործակցության մի շարք ուղղությունների մասին՝ քննարկելով տնտեսական, կրթական, մշակութային ու այլ հարցեր։Գեւորգ Փարսյանը հայտնեց, որ սեպտեմբերից համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունում կսկսվի պարսկերենի դասավանդումը։

Անդրադարձ եղավ նաեւ մարզկենտրոնի եւ իրանական որեւէ քաղաքի միջեւ քույր քաղաքների հարաբերություններ հիմնելու հնարավորությանը։ Այցի ավարտին իրանցի հյուրերը Կապանում ապագա հյուպատոսության շենքի համար տարածքներ դիտարկեցին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք. Արարատ Միրզոյան

Հաջորդը

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը. 10 քաղաքացի է հոսպիտալացվել . ԱԻՆ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել…
Դիտել

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ սննդամթերքի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար կարևոր այլ…
Դիտել

Չպետք է թույլ տալ, որ ՌԴ-ն վերահսկողություն ունենա Հայաստանի հարավային ճանապարհների վրա․Հովսեփ Խուրշուդյան (տեսանյութ)

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Ազդագիր» կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ վերջին օրերի ընթացքում ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share