Կարմիր Խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված հայ քաղաքացիներին

Սեպտեմբերի 23-ին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին, որոնց գերեվարումը ԿԽՄԿ-ին հաստատել են ադրբեջանական իշխանությունները:

Տեսակցությունն իրականացվել է առանձնազրույցների ձևաչափով, կապ է հաստատվել ընտանիքների հետ։

«Իր հանձնագրի համաձայն՝ նման տեսակցությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև օգնում վերականգնել և պահպանել կապը ընտանիքի հետ։

Ելնելով ԿԽՄԿ ընթացակարգերից՝ այցելությունների հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում են միայն պատկան մարմիններին»,- նշված է ԿԽՄԿ Հայաստանի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր 2020-ի աղետի երկրորդ տարելիցն է

Հաջորդը

Հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների․Արարտ Միրզոյան

Առնչվող նյութեր

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են…
Դիտել

Խաբեությամբ գումար են հափշտակում. ոստիկանությունը զգուշացնում է

Վերջերս արձանագրվում են նոր մեխանիզմով խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր։ Նման եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ ոստիկանությունում ստացվել են բազմաթիվ…
Դիտել

ՀՀ-ի ակնկալիքները ՀԱՊԿ-ից պետք է շատ ավելին լինեն, քան ԵՄ-ից. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայմանը։ Փաշինյանն ասել է, որ ոչ միայն Ռուսաստանը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share