Կմշակվի Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի արդյունավետ կառավարման ծրագիր

Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի հետագա արդյունավետ կառավարումն ապահովելու համար մասնագիտական հանրությունը Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ աշխատում է կառավարման ծրագրի մշակման ուղղությամբ: Այդ նպատակով կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում արգելոց-թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած և նախագծային կազմակերպություն ներկայացնող, ճարտարապետ Սաշուր Քալաշյանի, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության (ԻԿՕՄՕՍ) հայաստանյան կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանի, ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանի, Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանի և շահագրգիռ այլ անձանց հետ:

Քննարկվել են մի քանի տարբերակներ, որոնք թույլ կտան ապահովել Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական ժառանգության պահպանումը, վերակառուցումն ու հետագա օգտագործումը՝ հիմնվելով մասնագիտական մոտեցումների վրա և բացառելով պատահական միջամտությունները: Կարևորվել է շահառուների հետ պարտավորագրերի կազմումը, որոնցով օգտագործողներին իրավունքներից բացի կվերապահվեն շենքերի պահպանության պարտավորություններ: Դիտարկվել է նաև հիմնադրամի, խորհրդի կամ որևէ այլ կարգավիճակով կառույց ձևավորելու անհրաժեշտությունը, որի միջոցով բնակիչները մասնակից կլինեն որոշումների կայացմանը:

Քննարկումների արդյունքում ձևավորվելու է կառավարության որոշման նախագիծ՝ համայնքի, բնակիչների, ներդրողների՝ բոլոր շահառուների շահերի հավասարակշռման սկզբունքով:

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջանակում մշակվում են նաև Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի գոտևորման նախագիծը և Գյումրիի գլխավոր հատակագիծը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արգենտինայում տասնյակ հազարավոր երկրպագուներ դուրս են եկել փողոցներ (տեսանյութ)

Հաջորդը

Սևանա լճի մակարդակը իջել է 1 սմ-ով

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացում Հայաստանի առաջին հանրապետության սահմաններն ու քարտեզներն անտեսվել չեն կարող․Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշպանը ներկայացրել է, թե ինչու Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային…
Դիտել

Ժամանակավորապես արգելվել է մի շարք երկրներից խոզի մսի ներմուծումը Հայաստան

Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, համաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի՝ ս/թ…
Դիտել

Հայտնաբերվել են առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկանքներն ուղարկվել են գլխավոր դատախազին. ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայության Սոցիալական ոլորտի վերահսկողության եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share