Կրակոցներ ՌԴ Իժևսկի դպրոցում

Անհայտ անձը կրակել է Իժեւսկ քաղաքի թիվ 88 դպրոցում. Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործին ձերբակալելու ուղղությամբ։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Ուդմուրտիայի ներքին գործերի նախարարությունից։

«Այսօր ոստիկանությունում հաղորդում է ստացվել Իժևսկ քաղաքի թիվ 88 դպրոցում կրակոցների մասին, դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները։ Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին բերման ենթարկելու ուղղությամբ»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Ուսումնական հաստատությունից պարզաբանել են, որ ներկայումս տարհանված են աշակերտներն ու ուսուցիչները։

Ռուսական տելեգրամյան մի քանի ալիքներ հայտնում են, որ կրակոցների հետևանքով կա զոհ և վիրավորներ:

Ըստ լրատվամիջոցների՝ կրակոցները սկսվել են դասի ժամանակ։ Սև հագուստով անհայտ անձը ներխուժել է դասարան և սկսել կրակել երեխաների վրա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում կհայատարարվի լռության րոպե

Հաջորդը

Ադրբեջանը ռազմագերիների հարցով ՄԻԵԴ-ից ժամանակ է խնդրել

Առնչվող նյութեր
Դիտել

Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու զինծառայող. ՊԲ

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային…
Դիտել

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Մարտի 29-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար…
Դիտել

Լոնդոնում հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա

Անհայտ արմատական ​​կրոնական խմբերը հարձակվել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա։  Կրոնական խմբերը ներխուժել են դեսպանատան շենք, իջեցրել Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share