Կրակոցներ ՌԴ Իժևսկի դպրոցում

Անհայտ անձը կրակել է Իժեւսկ քաղաքի թիվ 88 դպրոցում. Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործին ձերբակալելու ուղղությամբ։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Ուդմուրտիայի ներքին գործերի նախարարությունից։

«Այսօր ոստիկանությունում հաղորդում է ստացվել Իժևսկ քաղաքի թիվ 88 դպրոցում կրակոցների մասին, դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները։ Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին բերման ենթարկելու ուղղությամբ»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Ուսումնական հաստատությունից պարզաբանել են, որ ներկայումս տարհանված են աշակերտներն ու ուսուցիչները։

Ռուսական տելեգրամյան մի քանի ալիքներ հայտնում են, որ կրակոցների հետևանքով կա զոհ և վիրավորներ:

Ըստ լրատվամիջոցների՝ կրակոցները սկսվել են դասի ժամանակ։ Սև հագուստով անհայտ անձը ներխուժել է դասարան և սկսել կրակել երեխաների վրա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում կհայատարարվի լռության րոպե

Հաջորդը

Ադրբեջանը ռազմագերիների հարցով ՄԻԵԴ-ից ժամանակ է խնդրել

Առնչվող նյութեր
Դիտել

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Արտաշատի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտը» հաղորդում է, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակությանավտոճանապարհի 28+900 կմ – 36+212 կմ հատվածում (աջ և…
Դիտել

Արցախի ԱԺ-ն քննարկում է «Սահմանադրության փոփոխության մասին» նախագիծը

Փետրվարի 2-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 5–րդ նստաշրջանի առաջին նիստը։ Օրակարգի առաջին հարցը «Արցախի Հանրապետության Սահմանադրության…
Դիտել

Լրջագույն խնդիրներ են առաջ եկել․ Սյունիքում ՄԻՊ այսօրվա հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները

Հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Սյունիքում…
Դիտել

Կոտայքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի գործով կա ձերբակալված անձ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share