Հայաստանը հոգեկան առողջության մանկական բաժանմունք ունի

ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է մանկական հոգեբուժական բաժանմունք, որն իր տեսակով առաջինն ու միակն է Հայաստանում:

12 մահճակալ ունեցող բաժանմունքն ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով և ըստ անհրաժեշտությանցուցումների առկայության դեպքում, երեխաները կստանան լիարժեք և որակյալ մասնագիտացված հիվանդանոցային բժշկական օգնություն պետպատվերի շրջանակում:

Բաժանմունքի բացման արարողության ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հատկանշել է. «Ցանկացած երեխա` անկախ տարիքից, սեռից և առողջական վիճակից, իրավունք ունի լինել լսված և իրազեկված, ստանալ արժանի բժշկական օգնություն և սպասարկում, ինչին ուղղված են մեր ռազմավարությունները»:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինքառավելապես երեխաները, ունեն հասարակության կողմից թիրախավորման խնդիր, ինչպես նաև խոցելի են սեփական իրավունքների ինքնուրույն իրացման որոշումների կայացումների առումով, թե ֆիզիկական և հոգեկան առողջությունը պաշտպանելու տեսակետից:

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում մանկական հոգեբուժական բաժանմունքի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նրանք մոտ 20 տարեկան էին և հերոսաբար պաշտպանել են իրենց հայրենիքը․ ՀՀ նախագահ

Հաջորդը

Հուժկու պայքարն հրամայական է․ Ռոմանոս Պետրոսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը․ ԱՀ նախագահը՝ զորամասում տեղի ունեցած միջադեպի մասին

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի…
Դիտել

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է որակավորման փուլը

Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանն Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում 34 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 19-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share