Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 200 հազար դեղաչափով

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակցությունների շնորհիվ` Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 200 հազար դեղաչափ` 100 հազար անձի համար։

Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում:

Նշենք, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ․ՊԲ

Հաջորդը

Երեւանում մեկնարկել է 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագիրը

Առնչվող նյութեր
Դիտել

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծանր է

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանց երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր։ Այս մասին հայտնում…
Դիտել

Հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող. ՊՆ

Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում…
Դիտել

Հայաստանում H1N1-ից 2 մարդ է մահացել

Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված` 2 մահվան դեպք է գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած` Հանրապետությունում գրիպի և…
Դիտել

Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ

Ս.թ. փետրվարի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share