Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները քննարկել են գործակցության օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

Ողջունելով վրաց գործընկերոջը՝ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Բաթում քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ և զորակցություն հայտնել Վրաստանի կառավարությանը, վրաց ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին, որ չնայած այդ արտակարգ իրավիճակին՝ չի չեղարկել իր այցը Հայաստան:

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին զորակցության խոսքերի համար:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին արձանագրել են, որ երկկողմ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:

Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատմական այց Հայաստան

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Այս մասին հայտնում…
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հերքում է Բաքվի հերթական տեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ,…
Դիտել

Starmus փառատոնի խորհուրդը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը

Գիտության և երաժշտության Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացված ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ,հայտարարությունը ստորագրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share