Հայկական կողմը ռուսական կողմի միջոցով փաթեթ է ուղարկել Ադրբեջանին

Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալյացիայի, լարվածության նվազման ու անվտանգության բարձրացման նպատակով հայկական կողմը ռուսական կողմի միջոցով փաթեթ է ուղարկել Ադրբեջանին։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այո, հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալյացիայի, լարվածության նվազման, անվտանգության ու կայունության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմը՝ միջնորդավորված նաև Ադրբեջանին և մյուս գործընկերներին։ Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները, մանրամասները չեմ կարող հրապարակել, և իրականում իմաստ էլ չունի։ Կարող եմ միայն ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր ընդհանուր նախապես հռչակած հայեցակարգից»,-ասաց Միրզոյանը։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ այդ փաթեթը նաև Անվտանգության խորհրդի նիստում է քննարկվել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը. ՔԿ-ն տվյալներ է հրապարակել

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ՀՀ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող…
Դիտել

Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարել դժբախտ պատահարը քաղաքական շահարկման թեմա դարձնելը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ շաբաթ Գեղարքունիքում տեղակայված զորամասի զորանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով պաշտպանության նախարարի…
Դիտել

Անահիտ Մանասյանն անդրադարձել է Արմեն Աշոտյանի կալանավորմանը

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։ «Ես այդ…
Դիտել

Հանրային տրանսպորտի սրահները կմաքրվեն զարդերից եւ խաղալիքներից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ հանրային տրանսպորտի սրահները զարդերով ու խաղալիքներով զարդարողները կենթարկվեն պատասխանատվության։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share