Հայ սակրավորների ականազերծած տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին

Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելության խումբն իր փոքրիկ, բայց կարևոր լուման է ներդնում մեր հայրենիքի զարգացման և միջազգային ասպարեզում այն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ։ Առաքելության առաջին օրվանից մինչև օրս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ականազերծողները մաքրել և սիրիական իշխանություներին են հանձնել ականազերծված ավելի քան մեկ միլիոն հարյուր տասնվեց հազար քառակուսի մետր տարածք, հայտնաբերել ավելի քան 900 հատ զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ։ Բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 45 հազարից ավելի տեղաբնակների։

Այսպիսով, 2022 թվականի հուլիսի 3-ին Հալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Խան Թուման բնակավայրի մոտ 137 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ականազերծված տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են 74 հատ զինամթերք և ենթազինամթերք:

Ընթացակարգում ստորագրվեցին հանձնման-ընդունման վկայականները և Հալեպի իշխանություններին հանձնվեցին ականազերծված տարածքների քարտեզները: Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Քումեյթ շեյխ Ասին, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով հյուրերին` հումանիտար առաքելության ընդհանուր խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը համառոտ ներկայացրել է կատարված աշխատանքները և վստահություն հայտնել դրանց շարունակականության վերաբերյալ։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սևանա լճի մակարդակը իջել է 1սմ-ով

Հաջորդը

Ահազանգ՝ Հայաստանում ՌԴ-ի և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարքի տեղադրման մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսական խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք մխրճվել են. Մելիքսեթ Պողոսյան

Սյունիքի նախկին մարզպետ, նախկին զինվորական Մելքսեթ Պողոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, թե ինքը ոչ մի կուսակցության…
Դիտել

ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է…
Դիտել

Արայիկ Հարությունյանն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին: Հանդիպմանը երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների` Արցախի…
Դիտել

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 15:00-ի դրությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share