ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ժամանել է Հայաստան

Սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Նույն օրը գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջադրել առաջիկա մոնիտորինգի հետ կապված խնդիրները: Նախարարը հույս է հայտնել, որ խումբը արդյունավետ աշխատանք կիրականացնի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի մանրամասն և ճշգրիտ հաշվետվություն ստեղծված օպերատիվ իրադրության վերաբերյալ:

Առաջիկա օրերին օպերատիվ խումբը համապատասխան աշխատանք կկատարի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը գումարել է արտահերթ նիստ Հայաստանի դիմումի համաձայն

Հաջորդը

ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները շեշտել են Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման անթույլատրելիությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից հունվարի 17-ի ժամը 13.00-ին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր…
Դիտել

ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս. ՊՆ

ՀՀ Պաշտօանության մամուլի խոսնակը տեղեկքցնում է, որ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ…
Դիտել

Հայաստանի ԶՈՒ-ն չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share