Հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներին

Ուսուցիչների վարձատրության բարելավման, ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման քաղաքականության շրջանակում 2023 թ. Պետական բյուջեով նախատեսված են մի քանի նոր նախաձեռնություններ։

Մասնավորապես՝ 2023 թվականի սեպտեմբերից հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների շուրջ 4418 ուսուցիչների: Նպատակ ունենալով խրախուսել նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ և լրացնել առկա թափուր տեղերը՝ 2023 թվականի սեպտեմբերից հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաներ դասավանդող շուրջ 8135 ուսուցիչներին նույնպես կտրամադրվի հավելավճար։

Վերանայվել է բազմահամակազմ դասարանների ձևավորման սկզբունքը, որով փոքր դպրոցներում յուրաքանչյուր երեխայի համար կապահովվի լիարժեք դասաժամ՝ բոլոր առարկաների ուսուցման համար: Բազմահամակազմ դասարան կձևավորվի միայն արվեստի և ֆիզկուլտուրայի ժամերին։

Բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչները կստանան 50-75 % հավելավճար՝ մեկ ժամի համար։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է սեպտեմբերից Սյունիքի մարզի դպրոցներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զարեհ Սինանյանը կգործուղվի ԱՄՆ

Հաջորդը

Հակակոռուպցիոն դատարանում վարույթ է ընդունվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 26-րդ հայցադիմումը

Առնչվող նյութեր
Դիտել

Չորս անձինք օժանդակել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրենի կողմից մի քանի դրվագ վատնում կատարելուն

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին…
Դիտել

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝…
Դիտել

Շնորհակալություն Տոտո․ Իտալիայում հրաժեշտ են տվել աշխարհահռչակ եգահանին

Իտալիայում հրաժեշտ են տվել հայտնի երգիչ Տոտո Կուտունյոյին Կուտունյոյի երգերը ինչպիսիք են «L’Italiano», «Solo noi», «Buona notte», «Serenata»…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Թող գնան Պուտինից աշխատավարձ ուզեն. Լևոն Շիրինյան

Արցախը «բանտիկով» տվեցին Ադրբեջանին, թող գնան Պուտինից աշխատավարձ ուզեն, իր հրամանները լավ կատարելու համար, մենք ինչի պետք է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share