Հարկային եկամուտները աճել են 12.7 տոկոսով

Հայաստանում 2021-ի հունվար-հոկտեմբերին հավաքագրված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճել են 12.7 տոկոսով: Այս մասին ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ: տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«2021-ի հունվար-հոկտեմբերին հարկային եկամուտների բացարձակ աճը 2020-ի նույն ժամանակի համեմատ կազմում է շուրջ 144 մլրդ, 12.7 տոկոսով ավելի հարկ է հավաքագրվել»,- ասաց Բադասյանը:

Խոսելով գրանցված աշխատատեղերի մասին ՊԵԿ նախագահն ասաց, որ հունվար-սեպտեմբերին հարկման բազա ունեցող անձանց թիվը կազմում է 651 հազար 141:

«Սա պատմության մեջ բացարձակ ռեկորդ է: Երբեք այսքան ակտիվ եկամտային հարկ վճարող անձ չենք ունեցել: Անձի հաշվարկով միջին աշխատավարձը 223 հազար 137 է, ընդհանուր հարկման բազան կազմել է 145.294 մլրդ»,-նշեց Բադասյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 62 քաղաքացի

Հաջորդը

Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցություններն այս պահին ժամանակավրեպ են. Վահան Քերոբյան

Առնչվող նյութեր
Դիտել

Նախագիծ. գիտական կադրերի որակավորման կարգ և գնահատման նոր չափանիշներ

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու…
Դիտել

Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը Արցախում հետաքրքիր փաստեր են հավաքագրել

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Արցախի գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ փետրվարի 14-16-ը փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի…
Դիտել

Գյուրջյան և Արմենակյան փողոցները միացնող ճանապարհն արդեն երթեւեկելի է

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ արդեն երթևեկելի է Երևանի Նոր Նորք վարչական շրջանը Նորք-Մարաշին կապող նոր ճանապարհը։ Այն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share