ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարությունւց, Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ մեկնարկած հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Երկուստեք կարևորվել է Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը:

Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող Ադրբեջանի ռազմական գործողություններն ու առավելապաշտական նկրտումները։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է միջազգային հանրության՝ այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դերը, ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և հետևանքների վերացման համատեքստում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանն օգտվում է ՌԴ-ում տիրող իրավիճակից և ներկայացնում իր պահանջները, որոնք ավելի շատ նման են վերջնագրի. Զատուլին

Հաջորդը

ՀԱՊԿ-ն Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն կուղարկի Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի հունիսի 27-ին մեկնելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզ: Այցի շրջանակներում նախատեսված են մի…
Դիտել

Ֆինանսների նախարարության, ԵԱԶԲ եւ АКРА-ի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Ֆինանսների նախարարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ Վերլուծական վարկային վարկանիշային գործակալության (АКРА) միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share