ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին քննարկումներին: Կարևորվել է գործընթացի շարունակումն առանց ռազմատենչ հռետորաբանության և ուժի կիրառման  սպառնալիքից զերծ միջավայրում։


Վերահաստատելով հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է համապարփակ կարգավորման նպատակով առկա առանցքային խնդիրների հասցեագրման փոխադարձ հանձնառության պահպանման և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների շարունակական ջանքերի կարևորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը զինվում էր, իսկ Օսկանյանը վերացնում էր Արցախի սուբյեկտայնությունը

Հաջորդը

Ադրբեջանի ԶՈւ-ն օրվա մեջ երկրորդ անգամ խախտել է հրադադարի ռեժիմը․ Արցախի ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Տոկաևն ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Էրդողանը Տոկաևին դիմավորել է նախագահական համալիրի…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստան-Իրաք բարեկամության խմբի պատվիրակության հետ

Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան պատգամավորական…
Դիտել

Մենք պատրաստ ենք շարունակել աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում. Գոնչար

Ռուսաստանը պատրաստ է  աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, TACC-ին տված հարցազրույցում ասել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share