ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիային ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն արդյունավետ կլինի, և կնպաստի Հարավային Կովկասում կայնության և անվտանգության հաստատմանը: Կարևորվել է նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ: Այս առումով, նախարար Միրզոյանը կարևորել է Սոչիի եռակողմ հայատարարությամբ ամրագրված և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Ընդգծվել է նաև հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման, ինչպես նաև՝ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գեղամ «գռազ» կգամ չես քվեարկելու (տեսանյութ)

Հաջորդը

Գերմանացի մասնագետները կմասնակցեն Գեղարքունիքի համայնքների վերածննդին

Առնչվող նյութեր
Դիտել

Եվրախորհրդարանը Ադրբեջանին կրկին մեղադրել է Հայաստանի տարածքն օկուպացնելու համար

«2020 թվականի պատերազմից հետո կնքված զինադադարը չի հարգվում, ավելին, զինադադարը բազմիցս խախտվել է, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի…
Դիտել

Պատմական ռեկորդ է գրանցվել․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ այս տարվա 9 ամիսներին արձանագրվել է հարկային…
Դիտել

Անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը. վարչապետ

«Ադրբեջանի նախագահի՝ «Եվրոնյուզին» տված հարցազրույցում արած հայտարարությունից հետո, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share