ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով․ՊՆ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատում այդ ուղղությամբ տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից ներդրված ջանքերը, հաշվի նստելով նրանց հնչեցրած՝ խաղաղ հանգուցալուծման կոչերի հետ։ Այս առումով, մայիսի 14-ից մեկնարկած բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են:

Այդուհանդերձ, ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։

Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայացել է «Լույսի Կաթիլներ» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)

Հաջորդը

ՀԱՊԿ-ը սկսել է քննարկել Հայաստանի խնդրանքը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ մարզիկները սամբոյի աշխարհի առաջնությունից՝ մեկ արծաթ ու մեկ բրոնզ են նվաճել

Նոյեմբերի 11-ից 13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվեց Սամբոյի աշխարհի 2022թ. Առաջնությունը, ուր խաղարկվեց մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց,…
Դիտել

Հայաստանը կստանա նոր հնարավորություն երկրի զարգացման համար․Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով նվազած…
Դիտել

Ռուսաստանի պահանջները վնասակար են խաղաղ բանակցային գործընթացի կարգավորման համար․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անընդունելի է որակել Ռուսաստանի պահանջներն Ուկրաինային՝ «նոր տարածքային իրողությունների» առնչությամբ։ Ինչպես հայտարարել է Բլինքենը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share