ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 15-ին այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր և մարտական հենակետեր:

Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:

ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին: Այնուհետև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է մարտական հենակետեր, ծանոթացել սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:

Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ծառայության կազմակերպման վերաբերյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին եւ ռազմական կցորդին 

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիա-Հայաստան բեռնափոխադրումներ կիրականացվեն օդային տրանսպորտով

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների…
Դիտել

Հուլիսի 14-ը կապիտան Սոս Էլբակյանի հիշատակի օրն է

2020 թ. հուլիսի 14-ին Տավուշում հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով սկսված ռազմական բախման ընթացքում զոհվեց կապիտան, զորամասի հրետանու շտաբի…
Դիտել

Այսօր Հայաստանում պաշտոնապես բացվեց Evolution ընկերությունը

Այսօր Հայաստանում պաշտոնապես բացվեց Evolution-ը, Սթոքհոլմի բորսայում ցուցակված և մոտ 200մլրդ շվեդական կրոն (մոտ 18մլրդ ԱՄՆ դոլար) կապիտալիզացիա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share