ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությանը

Այսօր Արցախի Մարտակերտ քաղաքի 55- ամյա խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության եւ թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետեւանքն է։ Այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ տարածած հայտարարությունում։

«Խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը սպանվել է դիպուկահարի կրակոցից նռան այգում աշխատանք կատարելիս: Այս տեղեկությունը հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքը՝ Արցախի հայ խաղաղ բնակչի սպանությունը, նրա կյանքի իրավունքի բացահայտ դիտավորությամբ անօրինական խախտում է:

Այս ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ բնակչության կյանքի, անվտանգության ու խաղաղ ապրելու, մյուս կենսական իրավունքների երաշխավորում անհնար է ատելության և թշնամանքի ադրբեջանական խորքային քաղաքականության պայմաններում և նաև քանի դեռ նման հանցավոր արարքների համար պատժված չեն դրանք կատարողներն ու հայատյացությունը հովանավորող ադրբեջանական իշխանությունները», -նշված է Արման Թաոյանի տարածած հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հաջորդը

Ավտոմեքենան բախվել է բնակելի տան պատին և բռնկվել

Առնչվող նյութեր
Դիտել

Կարևորվել են հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի՝  «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը: ՊԵԿ նախագահ Ռուստամ…
Դիտել

ԱԺ-ն ընդունեց «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրինագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Փաստաթղթով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share