Տաջիկստանի հարցում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են. Լավրով

Աֆղանստանում իրավիճակը կտրուկ լարվում է, այս մասին ria.ru կայքի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Աֆղանստանի եւ Տաջիկստանի սահմանի իրավիճակի հետ կապված հարցին։

Ըստ Լավրովի ՀԱՊԿ շրջանակում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են մնում:

«Մենք կանենք ամեն բան, այդ թվում` օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի հնարավորությունները, որպեսզի թույլ չտանք մեր դաշնակիցների նկատմամբ ցանկացած ագրեսիվ ոտնձգություն», – ասել է Լավրովը Լաոսի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Լավրովը նաեւ նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանային տարածք:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ը սահմանային կրակոցների մասին

Հաջորդը

ՔՊ-ն առաջիկայում կներկայացնի իր դիրքորոշումը

Առնչվող նյութեր
Դիտել

Վրաստանի ԱԳ նախարարը բանակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի…
Դիտել

Ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած ընդլայնված կազմով հանդիպումը

Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share