ՀՀ նախագահն ընդունել է ԱԺ ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման այցերն ու ակտիվ շփումներն այս օրերին հատկապես կարևոր են:

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության անդամները նախագահին են ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Առանձնահատուկ կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցը և միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնումը:

Անդրադարձ է եղել նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի և Արցախի միջև համագործակցության խորացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է որակյալ կրթության անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի և արցախահայության ներկայիս խնդիրներին ու առկա մարտահրավերներին, որոնց լուծման ճանապարհին նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է մեր ժողովրդի միասնականությունը և համախմբվածությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի գազատարը վերանորոգվում է

Հաջորդը

Շատ լավ երկխոսություն ենք ունեցել. Թուրքիայի ԱԳ նախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի պաշտպանության բանակը նոր հրամանատար ունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին հրամանագիր է ստորագրել է գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության…
Դիտել

Կպարզեցվի մաքսային ձևակերպումների փաստաթղթերի տրամադրման գործընթացը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2022թ. հունվարի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը,…
Դիտել

ՀՀ ՏԿԵ նախարարության ընդերքի վարչության աշխատակիցները Ֆինլանդիայում են

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության աշխատակիցները հանքարդյունաբերության ոլորտի միջազգային առաջադեմ փորձին տեղում ծանոթանալու նպատակով 2022…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share