Արցախի պաշտպանության բանակը նոր հրամանատար ունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին հրամանագիր է ստորագրել է գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Կամո Բահատուրի Վարդանյանը ծնվել է 1966թ. մարտի 18-ին, Մարտունու շրջանի Նորշեն գյուղում:

Սովորել է Մարտունու շրջանի Նորշեն գյուղի միջնակարգ դպրոցում: 2006թ. ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան: 2019թ. ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան:

1992թ. փետրվարի 1-ից ծառայում է ԱՀ ՊԲ-ում:

1992-2012թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ, զորամասի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ:

2007-2012 թթ. եղել է  ՊԲ լեռնահրաձգային միավորման հրամանատար:

2012թ. նոյեմբերի 12-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

2011թ. մայիսի 6-ին ԱՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Մասնակցել է  1992-1994, 2016 և 2020 թթ. մարտական գործողություններին:

Պարգևատրվել է ԱՀ  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիություն» մեդալով, ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ԱՀ «Արիության համար» և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՊԲ հրամանատարն ազատվել է պաշտոնից

Հաջորդը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը

Առնչվող նյութեր
Դիտել

Կատար 2022. մարոկկացիները հերթական սենսացիան գրանցեցին

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երրորդ խաղում ուժերը չափեցին Պորտուգալիայի և Մարոկկոյի հավաքականները: Աֆրիկական թիմը գրանցեց հերթական…
Դիտել

Արման Թաթոյանը Բրյուսելում ներկայացրել է հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը

ՀՀ ՄԻՊ-ը Բրյուսելում Եվրոպառլամենտի պատգամավորներին է ներկայացրել հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը, Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության]…
Դիտել

Արցախի ավելի քան 150 կուսակցությունների, կազմակերպությունների, լրատվամիջոցների ու համայնքների ուղերձը միջազգային հանրությանը

ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. Հասցեատերեր՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղար, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ գործող նախագահ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share