ՀՀ-ն Արցախին տրամադրել է 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Արցախի կառավարությանը և արցախահայությանը աջակցելու համար իրականացրել է 20-ից ավել միջոցառում և տրամադրել է շուրջ 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն։ 

«Իրականացվող միջոցառումների շրջանակում Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերի ծախսն ամբողջությամբ ֆինանսավորելու համար 2020-21 թվականների ընթացքում պետական բյուջեից նվիրաբերվել է 9,8 միլիարդ դրամ։ Արցախի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, կենսաթոշակառուների և նպաստառուների թոշակները և նպաստները վճարելու, կապիտալ շինարարության և առողջապահական ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2020-21 թվականների պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 44,7 միլիարդ դրամի բյուջետային վարկ»,- նշել է Մկրտչյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԿԲ նախագահը ներկայացրել է գնաճի կանխատեսումը

Հաջորդը

Բանակի բուժծառայությունը հիրավի փառավոր ու սխրալի ճանապարհ է անցել. Սուրեն Պապիկյան

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պահելու և իրացնելու դեպք

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և…
Դիտել

Հնդկաստանում մեկնարկում է շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան

Հայ շախմատիստները մեկնել են Հնդկաստանի Չեննայ քաղաք՝ մասնակցելու հուլիսի 28-ից օգոստոսի 10-ն անցկացվելիք շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադային: Տղամարդկանց…
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share