ՀՀ վարչապետն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին

Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված: Այս մասին «ֆեյսբուքում» գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների:

Պետականություն եւ պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր Ապագայի երաշխիքը»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Հաջորդը

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով, և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու գրավականը. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին…
Դիտել

Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացի, ՊԲ N զորամասի…
Դիտել

Դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարող անձը ձերբակալվել է

Պարզվել է, որ Արմավիրում դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումները կատարել է նույն անձը. վերջինս ձերբակալվել է։ Այս մասին…
Դիտել

Շարունակեք ձեր գրիչը ծառայեցնել մեր երկրի հզորացմանը. Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ։ «ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ, Սիրով շնորհավորում եմ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share