ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը փորձարկեց տրանսպորտային միջոցների  գազաբալոնների տեղադրման, վկայագրման նոր ստուգաթերթը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ «Տեխնիկական փորձաքննություններ» ՍՊ ընկերության արտադրական տարածքում տեղի ունեցավ տրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման ու վկայագրման նոր ստուգաթերթերի փորձարկումը։

Փորձարկանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության պատասխանատու աշխատակիցները և տրանսպորտային անվտանգության, ռիսկի գնահատման, վերլուծությունների վարչությունների մասնագետները։

Մասնագետների կողմից տեղում իրականացված փորձարկման և եզրակացության հիման վրա ստուգաթերթն ամբողջությամբ ընդունվել է։ Ստուգաթերթի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը և հետագա հաստատմանը։

ՔՏՀԱՏՄ-ն զգուշացնում է, որ ս․թ օգոստոսի 1-ից Տեսչական մարմինն իրականացնելու է վերահսկողական գործառույթներ և կիրառելու է վարչական պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150. 15 հոդվածի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

Հաջորդը

ԱԽ քարտուղարը հանդիպել է Վենսան Բրակոնյեի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԶՈՒ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է , որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային…
Դիտել

Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման համար. դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որ երեկ Գեղարքունիքի մարզում օտարերկրացի դիվանագետների հետ ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերածություններին,…
Դիտել

Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում

Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Սուրմալու»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share