ՀՀ 5 մարզում ներդրվում է աղքատության հաղթահարման նոր մոդել

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան» 2020 թ․-ի դեկտեմբերին պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագիրը։

Այն մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով)։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտանեկան նպաստի համակարգում գրանցված ընտանիքներին տրամադրել սոցիալական բազմաբնույթ ծառայություններ, հզորացնել նրանց հետ աշխատող սոցիալական ծառայությունների աշխատակիցների կարողությունները։ Նախատեսվում է սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացման և տեղայնացման, ինչպես նաև ձեռներեցության խթանման միջոցով բարելավել ավելի քան 11․000 քաղաքացիների սոցիալական վիճակը ՀՀ հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Լոռի և Շիրակ։ Ծրագրի ընթացքում կընտրվեն շահառու ընտանիքներ, որոնց համար հնարավորություն կստեղծվի ինքնուրույն հաղթահարել եկամտի աղբյուր ունենալուն խոչընդոտող խնդիրները և զարգացնել սեփական ձեռնարկատիրական հմտությունները։

Ծրագրով՝ շահառուներից կընտրվի 300 ընտանիք, որոնց կտրամադրվի 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ։

Ծրագրի ղեկավար Ռուբեն Մարկոսյանի խոսքով կարևոր առանձնահատկությունը երկու հիմնական բաղադրիչներով նախատեսված սոցիալական աշխատանքի և ձեռնարկատիրական նախաձեռնությունների խթանման համադրումն է, որը ապահովելու է նոր որակ, նոր մոտեցումներ և արդյունքում շահառու անձանց կյանքում արձանագրվելու է էական դրական փոփոխություններ։

Ծրագրի արդյունքում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և համայնքային 200 սոցիալական աշխատողներ հնարավորություն կունենան յուրացնելու և զարգացնելու սոցիալական դեպքի վարման մասին գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Մասնավորապես, սոցիալական աշխատողները կզարգացնեն դեպքի հետ անհատական աշխատանքի, կարիքահեն մոտեցումներով գործելու հմտությունները՝ այդպիսով բարձրացնելով շահառուներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունը։

Ըստ այդմ, սոցիալական պաշտպանության համակարգում կներդրվի այնպիսի մոտեցում, որը ենթադրում է համալիր և բազմակողմանի արձագանք խնդրահարույց իրավիճակներին՝ կանխարգելելով և հաղթահարելով մարդկանց իրավիճակի խոցելիությունը։

«Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ միասին փորձելու ենք գտնել իրենց կյանքը փոխելու կամք ունեցող մարդկանց, որոնք պատրաստ են սեփական աշխատանքով հոգալու իրենց ընտանիքի հոգսերը»,-Միրա Անտոնյան․Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ։

Ծրագրի շրջանակում վերջին մեկ ամսվա ընթացքում թիրախային մարզերում կազմակերպվեցին իրազեկման հանդիպումներ մարզերի պատկան մարմինների, Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նշված հանդիպումների ընթացքում ներկայացվեցին ծրագրի նպատակը, խնդիրները, նախատեսվող միջոցառումները,շահառուների ներգրավման մեխանիզմները։

Մարզային տեղեկատվական հանդիպումների վերջին կանգառը Արարատի մարզի Արտաշատ քաղաքն էր։ Այն տեղի ունեցավ հուլիսի 15-ին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +40․․․+42 աստիճանի

Հաջորդը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Պատմական թռիչք․ հայ աշակերտների նախագծած սարքն ուղարկվեց տիեզերք

Այսօր՝ նոյմեբերի 18-ին, տեղի ունեցավ պատմական թռիչք։ Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթածրային հրթիռով բաց տիեզերք ուղարկվեց «Այբ» դպրոցի…
Դիտել

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հուլիսի 20-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր…
Դիտել

Երկու զինծառայող մարտական գործողությանը չմասնակցելու նպատակով միմյանց առողջությանը վնաս են հասցրել

Ավարտվել է 2020թ. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում երկու ժամկետային զինծառայողների կողմից փոխադարձ անդամախեղում կատարելու վերաբերյալ քրեական…
Դիտել

Բանակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share