Հնդկաստանում գրեթե 40 մարդ է մահացել կեղծված ալկոհոլ օգտագործելու հետևանքով

Հնդկաստանի Բիհարի նահանգում առնվազն 39 մարդ է մահացել, մի քանիսն էլ հոսպիտալացվել են կեղծված ալկոհոլ օգտագործելուց հետևանքով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Միջադեպը բողոք է առաջացրել Բիհարի խորհրդարանում. ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները դեմ են արտահայտվել նահանգի կառավարության՝ ալկոհոլի լիակատար արգելքի քաղաքականությանը նահանգում:

Իր հերթին նահանգի ղեկավար Նիտիշ Կումարը կոչ է արել մարդկանց զգույշ լինել և կեղծված ալկոհոլ չգնել, ինչպես նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է գտնել այն մարդկանց, որոնք ալկոհոլի արտադրությամբ են զբաղվում: Դրանից շատ չանցած շրջանային վարչակազմը կազմավորել Է պաշտոնյաներից բաղկացած խմբեր, որոնք շրջելու են տուժած գյուղերում և հանդիպելու են թունավորումից մահացածների ընտանիքների հետ, որպեսզի գտնեն արգելված ոգելից խմիչք վաճառողներին:

Ալկոհոլի վաճառքի և արտադրության արգելքը Բիհարում ուժի մեջ է մտել 2016 թվականից, որից հետո նահանգում ձևավորվել Է ալկոհոլի, այդ թվում՝ կեղծ ալկոհոլի անօրինական շուկա: Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ անցյալ տարվա ընթացքում անորակ ոգելից խմիչք օգտագործելու հետևանքով նահանգում մահացել Է շուրջ 100 մարդ: Հնդկաստանի իշխանությունները ձգտում են կրճատել բնակչության կողմից ալկոհոլի օգտագործումը՝ 70%-ի հասնող մեծ հարկեր սահմանելով կամ սահմանափակումներ մտցնելով ալկոհոլի վաճառքի նկատմամբ։ Երկրի բնակչությունն օգտագործում է կոկոսից, շաքարեղեգից, հնդկական ընկույզից պատրաստված տնային ինքնաթոր օղի, որը հաճախ արտադրվում է տեխնոլոգիական խախտումներով և հանգեցնում թունավորման կամ մահվան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Սպասում ենք դեսպան Քվինին Հայաստանում». ԱՄՆ դեսպանատուն

Հաջորդը

ՍԴ նորընտիր դատավորները երդվեցին

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանի հետ ոչ մի վեկտոր չենք փոխում, ոչինչ չենք չեղարկում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին։ Ստորև ներկայացվում է…
Դիտել

17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական…
Դիտել

Արարատ Միրզոյանն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Զրուցակիցները բարձր են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share