ՀՀ-ն ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները․ ԱԽ քարտուղար

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է, թե ինչպես կարող են առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք սկսել քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ: Նաև, ինչպես ասել եմ, Ռուսաստանի մեր գործընկերների հետ ենք քննարկում, թե ինչպես կարող ենք առաջ գնալ այս գործընթացում:  Կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և մենք, և թուրքական կողմը նշել ենք, որ կան դրական ազդակներ և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը»,- նշել է Արմեն Գրիգորյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով

Հաջորդը

Առաջարկվող տարբերակը անարգանք է ուսուցիչների նկատմամբ․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԲ մեկ զինծառայող է զոհվել, ևս 8-ը վիրավորվել են

Ժամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում…
Դիտել

«Զանգեզուրի միջանցքի» ընկալումները

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ: Երկկողմ տրանսպորտային տարաբնույթ խնդիրներին…
Դիտել

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է որակավորման փուլը

Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանն Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում 34 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 19-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share