Հոխիկյանը հանդես է եկել վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից դատական ակտը հրապարակելուց հետո գործով պատասխանող հանդիսացող Նաիրի Հոխիկյանը հանդես է եկել դատավորի հասցեին զրպարտչական և վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ։

Պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Նաիրի Հոխիկյանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածով նախատեսված արարք, այն է՝ դատարանի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն արտահայտվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, մասնավորապես՝ հնչեցվել են անհիմն և մերկապարանոց հայտարարություններ՝ «իշխանությունից իջեցված անօրինական պատվեր կատարելու» և «նվազագույն տղամարդկություն չցուցաբերելու» վերաբերյալ։

ՀՀ-ում գործում է եռաստիճան դատական համակարգ և կա դատական ակտերը բողոքարկելու հնարավորություն, հետևաբար, հորդորում ենք զերծ մնալ դատական ակտերի օրինականությունն ու իրավաչափությունը կասկածի տակ դնող սիրողական մակարդակի վերլուծություններ, ինչպես նաև դատական իշխանությունը հեղինակազրկող հայտարարություններ անելուց:

Նշենք, որ սույն հրապարակումը կարող է քննիչի համար քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ

Հաջորդը

Պարզաբանում դատապարտյալ Նարեկ Սարգսյանի՝ «Սևան» ՔԿՀ տեղափոխման վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն (տեսանյութ)

Ապրիլի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն: ԱԽ…
Դիտել

Մանրամասներ Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակումից. կա երեք զոհ

Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության…
Դիտել

Պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք է բերվել և պահվել 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. Դատախազություն

Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share