Հոկտեմբերի 30-ին՝ տեղի կունենա Արցախի ԱԺ արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի արժանապատիվ ու անվտանգ ապագային

Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև:

«Նիստից անմիջապես հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում: Բոլորիդ հորդորում ենք մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու մեր վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով:
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, հանդիպման վայրը Վերածննդի հրապարակն է՝ 88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու…»,- նշված է ԱՀ ԱԺ տարածած հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օհան Դուրյանին նվիրված փառատոնի շրջանակում հանդես է եկել «Գրեմմի» մրցանակակիր, անվանի ջութակահար Ագուստին Հադելիխը

Հաջորդը

Մահացել է հաղորդավարուհի Գայանե Փայտյանը

Առնչվող նյութեր
Դիտել

Բայդենը կայցելի Իսրայել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին կայցելի Իսրայել։ «Արմենպրես»-ն այս մասին…
Դիտել

ՀՀ ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային…
Դիտել

Կապան-Տաթև ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն Մարտի 30-ին, ժամը 09:40-ին ահազանգ է ստացվել,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share