ՃՏՊ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին. կան զոհեր

Օգոստոսի 9-ին, ժամը 08։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Freightliner» մակնիշի բեռնատար ավտոբաքը և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևորներ տեղում մահացել են, իսկ մեկ ուղևորը և բեռնատար ավտոբաքի վարորդը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած ուղևորին և 3 զոհերի դիերը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Հաջորդը

Վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ

Առնչվող նյութեր
Դիտել

Տոկաևը կոչ է արել հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ուժային մեթոդներով կարգավորելուց

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առցանց գագաթնաժողովում կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ հայ-ադրբեջանական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share