ՄԱԿ-ը հրապարակել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

Ուկրաինայի գլխավոր շտաբը և ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ծառայությունները նշում են, որ մի շարք ուղղություններով ռուսական բանակի հարձակումների առաջխաղացումն ու ինտենսիվությունը նվազել է։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական զորքերը հարձակում են նախապատրաստում Կիևի դեմ, նշաններ կան Բելառուսի զինված ուժերի՝ Ուկրաինայի տարածք ուղղակի ներխուժման նախապատրաստության մասին։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Ուկրաինայի իշխանությունները մերժել են Ռուսաստանի պահանջը՝ հանձնել Մարիուպոլ քաղաքը, որը շրջապատված է ռուսական զորքերով և գործնականում ավերվել է օրեր շարունակվող ռմբակոծություններից։

Ռուսաստանը պահանջել էր մինրեւ երկուշաբթի առավոտյան ժամը հինգը պատասխանել իր պահանջներին: Ռուսական կոմղը պահանջել էր, որ քաղաքից հեռանան ուկրաինական ստորաբաժանումները, իսկ հետո միայն՝ քաղաքացիական անձինք։

Մարիուպոլում, որտեղ մինչեւ պատերազմն ապրում էր ավելի քան 400 հազար մարդ, հումանիտար աղետ է։ Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար, որը փորձում է ցամաքային միջանցքով ճեղքել դեպի Ղրիմ։

Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է բանակցել Վլադիմիր Պուտինի հետ, և որ ռուս-ուկրաինական բանակցությունների ձախողումը կնշանակի Երրորդ համաշխարհային պատերազմ։ Զելենսկին միաժամանակ ասել է, որ Ուկրաինայի տարածքային զիջումները չեն կարող փոխզիջման առարկա լինել։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը դադարեցրել է այն կուսակցությունների գործունեությունը, որոնք իշխանությունների կարծիքով կապեր ունեն Ռուսաստանի Դաշնության հետ։

Մարտի 20-ին Խերսոնի և Կախովկայի բնակիչները դուրս էին եկել հրապարակներ՝ բողոքելու ռուսական օկուպացիայի դեմ։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը հայտնել է, որ Ուկրաինական պատերազմի ընթացքում 902 խաղաղ բնակիչ է մահացել:  Մահացածների թվում 75 երեխա կա։ ԽԱղաղ բնակիչների շրջանում վիրավորների թիվը 1459 է։

ՄԱԿ-ում չեն բացառում, որ  իրական զոհերի թիվը զգալիորեն ավելի մեծ են, հատկապես այն տարածքներում, որտեղ հատկապես վերջին օրերին ծանր ակտիվությունը խոչընդոտում է տվյալների հավաքագրմանը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մարիուպոլին եւ մի շարք այլ բնակավայրերին  որտեղից բազմաթիվ հաղորդումներ են ստացվել խաղաղ բնակչության զոհերի մասին։ Հաղորդվում է, որ զոհերի հիմնական մասը ծանր հրետանու, հրթիռային և օդային հարվածների հետևանք է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Հաջորդը

ՀՀ ՄԻՊ աշխատանքային խումբը հրապարակել է Ներքին Հանդում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները

Առնչվող նյութեր
Դիտել

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարությունը. «Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի…
Դիտել

Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը

Արցախի երրորդ պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։ Այս մասին հայտնել է հրետանավորի հայրը՝ Արտակ…
Դիտել

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել

Արցախի ԱԻ պետական ծառայության սակրավորներն այսօր հետախուզական աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում ԱԻ պետական…
Դիտել

Էրդողանն առաջիկա օրերին զրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա զարգացումներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share