Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը

96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։

Թագուհին իր կյանքի վերջին ժամերն անցկացրել է Շոտլանդիայի Բալմոր ամրոցում։ Այնտեղ են ժամանել ընտանիքի անդամները, այդ թվում՝ չորս երեխաները և արքայազն Ուիլյամը: Արքայազն Հարրին նույնպես մեկնել է Շոտլանդիա։ Ենթադրվում է, որ նա օրվա ընթացքում սերտ կապ է պահպանել հարազատների հետ՝ չնայած ընտանիքում առկա կոնֆլիկտին։

Միապետի առողջական վիճակի վատթարացման մասին հայտնի է դարձել այսօր՝ սեպտեմբերի 8-ին։ Եղիսաբեթ II-ին խորհուրդ է տրվել լինել բժիշկների հսկողության տակ։ Նա նաև հետաձգել է Գաղտնի խորհրդի նիստը այն բանից հետո, երբ բժիշկները նրան խորհուրդ են տվել հանգստանալ: Միապետի առողջության վատթարացման մասին լուրերից հետո թագավորական թղթակից Նիկոլաս Վիչելը բրիտանացիներին հորդորել էր պատրաստվել վատթարագույնին:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա ապրիլին էլ, կյանքի 100-րդ տարում մահացել էր Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը:

Եղիսաբեթ II-ը ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում՝ Յորքի դուքսի և դքսուհու ընտանիքում։ Նա Վինձորների դինաստիայի անդամ էր և 1952 թվականի փետրվարի 6-ին դարձավ Բրիտանիայի թագուհի։

Թագադրումը տեղի է ունեցել 1953 թվականի հունիսի 2-ին Վեսթմինսթերյան աբբայությունում։

Արարողությանը ներկա են եղել յոթ հազար հյուրեր։ Նրա թագադրումը նաև բրիտանական առաջին իրադարձությունն էր, որը ցուցադրվեց ուղիղ եթերում:

Եղիսաբեթ II-ը կրում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհու, ինչպես նաև Համագործակցության ղեկավարի տիտղոսը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բրիտանական թագավորական ընտանիքը շտապ հավաքվել է Բալմորալում․ թագուհին վատառողջ է

Հաջորդը

Ադրբեջանը ՀՀ-ին է վերադարձրել հինգ հայ ռազմագերու

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանը դատախազությանը հանձնարարել է քննություն իրականացնել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է կորոնավիրուսից մահվան դեպքերի վիճակագրության ուսումնասիրությունը։ Ավելի վաղ…
Դիտել

«QR» կոդը սկանավորելու կարիք չկա

ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը. «Հարգելի՛ քաղաքացիներ, COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR»…
Դիտել

Ադրբեջանցիները Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային։ Հունվարի 10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share