Փաշինյանը դատախազությանը հանձնարարել է քննություն իրականացնել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է կորոնավիրուսից մահվան դեպքերի վիճակագրության ուսումնասիրությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի ու Առողջապահության նախարարության հրապարակած՝ կորոնավիրուսից մահվան թվերը տարբերվում են, 700 դեպքով շեղում է արձանագրվել։

Փաշինյանը դատախազությանը հանձնարարեց այս հարցով քննություն իրականացնել։ «Երբ կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ դատախազություն էլ ուղարկվի։ Սկզբունքային կարևոր հարց է պարզել, թե այդտեղ որևէ չարամտություն եղել է, թե՞ ոչ։ Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի, և այս հարցի հստակ պատասխանն ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետևողական լինել։ Եթե պարզվի, որ խնդիրը տեխնիկական է, դա էլ առիթ է, որպեսզի այն բացերը, որոնք ունենք մեր համակարգում, լրացնենք»,- հավելեց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կորոնավիրուսի հետ կապված ունենք իրավիճակի որոշակի մեղմացում. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Դեկտեմբերի 4-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Առնչվող նյութեր
Դիտել

Կաշառք  ստանալու կասկածանքով ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share