Մահվան ելքով վրաերթ՝ Թումանյան փողոցում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 25-այա երիտասարդը իր կողմից վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վերջինս մարմնական վնասվածքնով տեղափոխվել է  հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նույն օրը 25-ամյա երիտասարդը, ով ավտոմեքենան վարել է չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բերձորից և Աղավնոյից Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք

Հաջորդը

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը հայտարարել է, որ դիտարկում է սկսել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում

Ադրբեջանի էկոնոմիկայի և Բնապահպանության ու բնական պաշարների նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ հաղորդելով այն մասին, որ Ադրբեջանը դիտարկում…
Դիտել

Հայաստանի գիտնականները իրավունք են ստանում օգտվելու ԵՄ ամենամեծ ֆինանսավորում ունեցող գիտական ծրագրից

Նոյեմբերի 12-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին…
Դիտել

Առաջին անգամ Փորձագիտական կենտրոնում կիրականացվի դատալեզվաբանական փորձաքննություն

Առաջին անգամ Փորձագիտական կենտրոնում կիրականացվի դատալեզվաբանական (լինգվիստիկա) փորձաքննություն։ Այս մասին հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը։ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի…
Դիտել

Շառլ Դյութուան և Նիկոլայ Լուգանսկին՝ երևանյան բեմում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում շուրջ քսան տարի է, Հայաստան են ժամանում աշխարհի լավագույն երաժիշտները, որոնց համերգները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share