Առաջին անգամ Փորձագիտական կենտրոնում կիրականացվի դատալեզվաբանական փորձաքննություն

Առաջին անգամ Փորձագիտական կենտրոնում կիրականացվի դատալեզվաբանական (լինգվիստիկա) փորձաքննություն։ Այս մասին հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը։

«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Տեսաձայնագրման և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնում առաջին անգամ կատարվելու են գրավոր խոսքի դատալեզվաբանական փորձաքննությունները։
Փորձաքննության այս տեսակն իր մասնագիտական առանձնահատկություններով արդիական է և ունի մեծ պահանջարկ։

Այս փորձաքննությունը լեզվաբան–փորձագետին հնարավորություն կտա հետազոտել փորձաքննության ուղարկված գրավոր կամ բանավոր խոսքը, ամրագրել լեզվաբանական հատկանիշներ, լեզվաբանական կայուն համակցություններ, առանձնահատկություններ, իրեն առաջադրված հարցերին տալ հիմնավոր պատասխաններ և այդ ամենի արդյունքում ձևակերպել ու տալ փորձագետի եզրակացություն։

Փորձաքննության ուղարկված գրավոր կամ բանավոր խոսքը լեզվաբանական հետազոտության ենթարկելիս հաշվի են առնվում լեզվաբանության բոլոր բաժինները՝ հնչյունաբանություն, բառագիտություն, բառակազմություն, քերականություն, ոճագիտություն և այլն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տոկաևը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հաջորդը

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին

Առնչվող նյութեր
Դիտել

ԳՇ պետերը ասել են՝ հեշտ չի լինի, բայց մենք կպահենք. Փաշինյանը՝ պատերազմի մասին

Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց…
Դիտել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն․ՃՈ

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում 2021թ. հոկտեմբերի 1-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:…
Դիտել

Ի՞նչ աշխատանքներ են կատարվում ներկա պահին Արցախում

Ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում…
Դիտել

Գյումրու փողոցներինց մեկը կկրի Հասմիկ Կիրակոսյանի անունը

Գյումրիի Սպանդարյան փողոցի՝ Շահումյան փողոցից Հաղթանակի պողոտա ընկած հատվածն այսուհետ կրելու է Հասմիկ Կիրակոսյանի անունը։ Այս մասին տեղեկացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share